Փրկարարները Երևանի տարբեր շինություններից հեռացրել են մոտ 360 տոննա ջուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1138022

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 08։40-ից ահազանգեր է ստացել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 360 տ)։

--00—ՅՄ