ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկոմ բախվել են BMW X5 և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադներին։
Բժիշկները, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Երեքը տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված Ford Mondeo մակնիշի ավտոմեքոնային։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո BMW-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն ժամանած պարեկները վարորդին հանձնարարեցին, և նա համարանիշները տեղադրեց ավտոմեքենայի վրա։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
--00—ՅՄ