Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Բաքվի դատարանը մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

66545a32be7c466545a32be7c5171680414666545a32be7c166545a32be7c3

Բաքվի դատարանը քննել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, որոշումը ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ։

Նշվում է, որ ըստ կայացված որոշման բողոքը չի բավարարվել։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։
 
--00—ՅՄ