ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Ադրբեջանում քննվել է Բաքվի կողմից առևանգված և ապօրինի մեղադրանքներով ձերբակալված Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը շարունակում է Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 4 ամսով։
Նշվում է, որ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի պաշտպանը։
Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած նիստում ընթերցվել է դատարանի որոշումը։ Որոշման հիման վրա բողոքը չի բավարարվել, Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնում է ուժի մեջ։
--00—ՅՄ