Հայաստանի առաջին հանրապետությունը հայ ժողովրդի հույսի և հաստատակամության խորհրդանիշն է․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

6885011e1d0576ce20c4c1feca31f2e4_M

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրմամբ սկսվեց հայոց պատմության կարևոր էջը, գրում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այս արժեքավոր իրադարձությունը նշանավորեց հայոց ժամանակակից պետականության արշալույսը հայ ժողովրդի դարավոր օտար տիրապետությունից: 

Հայաստանի առաջին հանրապետությունը հայ ժողովրդի հույսի և հաստատակամության խորհրդանիշն է, փարոսն այն բանի, թե ինչի կարելի է հասնել միասնության և վճռականության շնորհիվ։ 

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի առաջին հանրապետության կերտման գործում իրենց նվիրումն ունեցած մեր հայրենակիցներին:

Փա՛ռք ու պատիվ նրանց, ովքեր ընկան ու մեզ ժառանգեցին պետականություն ունենալու բաղձանքը»:

--00—ՅՄ