Վիլնյուսը բարձր է գնահատում Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու ջանքերը․ Լիտվայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Լիտվա

Լիտվայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առթիվ՝ մեջբերելով գերատեսչության ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսի խոսքերը։

«Շնորհավոր Հանրապետության օրը, Հայաստա՛ն։ Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի նվիրվածությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու նրա հաստատակամությունը և Հայաստանը ԵՄ-ին մերձեցնելու  ջանքերը։ Մեր ամուր  աջակցությունը Հայաստանի ինքնիշխան, տոկուն և հուսադրող ապագային»,- գրել է Լանդսբերգիսը։

--00—ՅՄ