ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ (1918թ.), որի շնորհիվ փրկվեց Հայաստանի ազգային լինելիությունն ու քաղաքական անկախությունը և պայմաններ ստեղծվեց պետականության համար, որը երկու տարի անց ընկղմվեց խորհրդային խավարի մեջ»,- գրել է դեսպանը և կից հրապարակել Սարդարապատ հուշահամալիրի լուսանկարը։
--00—ՅՄ