ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանի առաջին օլիմպիական մեդալի նվաճման կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:
Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում:
--00—ՅՄ