ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Իսպանական «Ռեալ Սոսյեդադն» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2024/2025 մրցաշրջանի տնային մարզահագուստը։ Այս մաին հայտնում է armsport.am-ը։
Շնորհանդեսին մասնակցել է նաև ակումբի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
«Մենք մեր ինքնությամբ պարտական ենք մեր արմատներին»: 2024/2025 տնային մարզահագուստը ոգեշնչված է 20-րդ դարի առաջին կեսի մարզաշապիկներից և ունի հստակ ռետրո զգացողություն՝ երեք լայն կապույտ գծերով և վինտաժ պոլո ոճի օձիքով՝ այդ դարաշրջանի համազգեստը հիշեցնող թելերով»,- ասվում է ակումբում: հայտարարության մեջ։
«Ռեալ Սոսյեդադը» 2023/2024 մրցաշրջանի ավարտին զբաղեցրել է վեցերորդ տեղը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 38 խաղում վաստակել է 60 միավոր։
--00—ԼՀ