ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Մենք մեր սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած ենք և կատարում ենք մեզ առաջադրված խնդիրը։ Այս մասին Աժ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե բանակը հե՞տ եկել է այն հատվածներից, որոնք անցել են Ադրբեջանին։
Հարցին, թե Տավուշի մարզից հատվածներ տալը հող հանձնել չէր, Ասրյանն ասաց․ «Հող հանձնելու հարցադրում ինձ մի կատարեք, ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում»։
Ճշտող հարցին, թե բնակիչները ինչպե՞ս էին կադաստրի վկայականներ ստացել այդ տների, հեղամասերի համար, եթե դրանք ՀՀ տարածքի մաս չէին Ասրյանն արձագանքեց․ «Սեփականության վկայականը ԶՈւ ԳՇ-ի գործառույթ չէ։ Ես պնդում եմ, որ այնտեղ կա սահման, որտեղ որոշվում են տվյալ երկրի սահմանները, ես ունեմ քարտեզներ, որոնք կոչվում են աշխարհագրական քարտեզներ, որոնց վրա արտացոլված է սահման»,- ասաց նա։
Մանրամասները ՝ տեսանյութում։
--00—ԼՀ