Հնդկաստանում մեկ օրում առնվազն 20 մարդ է մահացել արտակարգ շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

հն.jp

Հնդկաստանում արտակարգ շոգը դարձել է մեկ օրում առնվազն 20 մարդու մահվան պատճառ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է India TV Hindi պարբերականը։

Անցած օրն ամենաշատ թվով՝ 10 զոհ է գրանցվել արևելյան Օդիշայի նահանգում։ Բժիշկների խոսքով՝ նրանցից ութը մահացել է մինչ հիվանդանոց հասնելը:

Տապի պատճառով զոհեր են եղել նաև Ջարխանդի և Ռաջաստանի նահանգներում։

Անոմալ շոգը, որը որոշ շրջաններում գերազանցում է ըստ Ցելսիուսի 50 աստիճանը, Հնդկաստանի որոշ նահանգներում պահպանվում է մի քանի օր անընդմեջ: Ինչպես կարծում են տեղի օդերևութաբանները, 2024 թվականի մայիսը դարձել է ամենաշոգ ամիսներից մեկը դիտարկումների պատմության մեջ, իսկ մայրաքաղաք Նյու Դելիում՝ ամենաշոգը վերջին 11 տարվա ընթացքում:

--00—ԼՀ