«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ահ

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ»-ում իրականացված  ահաբեկչության վերաբերյալ քրեական գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով չորս մեղադրյալների վերաբերյալ դատարանի հրապարակած տեքստին:

«Տուժող է ճանաչվել և հարցաքննվել ավելի քան 1700 մարդ, ավելի քան 800 մարդ հարցաքննվել է որպես վկա: Կատարվել է ավելի քան 20 խուզարկություն, հանցագործության վայրի ավելի քան 65 զննություն, նշանակվել են ավելի քան 650 տարբեր դատաբժշկական փորձաքննություններ»,–ասված է հարապարակված որոշման մեջ:

--00—ԼՀ