ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ռուսաստանում Եկատերինբուրգ քաղաքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից, ահաբեկչություն պատրաստող 3 հանցագործ:
Հանցագործները ՌԴ քաղաքացիներ են, մեկն ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Գործողությունն իրականացվել է Եկատերինբուրգի արվարձաններից մեկում, որտեղ նրանք տուն էին վարձել։
Գործողության ընթացքում հարևան տներից տարհանվել է շուրջ 50 մարդ: