ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ Ստավրոպոլի երկրամասի և Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, Ստավրոպոլի երկրամասի Նեֆտեկումսկ քաղաքում, ուժայինները կասեցրել են «Իսլամական պետության» ընդհատակյա բջջի գործունեությունը, որի կազմում էին տեղի մեկ բնակիչ և մեկ դաղստանցի։ Նրանք պլանավորել էին հարձակում գործել ոստիկանների վրա և ահաբեկչություն կազմակերպել մարդաշատ վայրերում։
Հանցագործներից մեկին ձերբակալել են, երկրորդը դիմադրություն է ցույց տվել, ինչի արդյունքում չեզոքացվել է։