Թուրքիայում հայտնել են, թե որ դեպքում թուրքական ուժերը դուրս կգան Սիրիայի տարածքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ր.j

Թուրքիայի պաշտպանության նախարար  Յաշար Գյուլերըն անդրադարձել է Սիրիայի հյուսիսում տեղի քրդերի նախաձեռնությամբ տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, որոնք Անկարան չի ճանաչում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ նախարարի՝ դա նաև անընդունելի է Սիրիայի իշխանությունների համար և, ըստ էության, Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում է։  Նրա խոսքով, եթե դա իրականություն դառնա, ապա բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման  վրա։

 Յաշար Գյուլերը նաև տեղեկացրել է, որ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում Աստանայի ձևաչափում։ Նա  շեշտել է, որ թուրքական ուժերը Սիրիայի տարածքից դուրս կգան այն ժամանակ, երբ Սիրիայի  հետ սահմանի անվտանգության հարցը լուծվի։

--00—ԼՀ