Ջրհեղեղի վտանգի պատճառով Վերին Լարսի անցակետում տարհանում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Screenshot_2

Վրաստանում արտակարգ ռեժիմով տարհանել են վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարյալ» մաքսակետի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Նշվում է, որ վաղ առավոտյան դետեկտորները Դևդորակի գետում ջրի մակարդակի բարձրացում են արձանագրել:

Տեղեկությունը ստուգելուն զուգահեռ՝ որոշվել է տարհանել մաքսակետի աշխատակիցներին։

--00—ՅՄ