Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

timthumb

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 36-ամյա Անդրանիկ Ա.-ին: Նա մայիսի 27-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կավատության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ