Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայ-Ռուսական համալսարանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում համագործակցության հուշագիր են ստորագրել Ամիօ բանկը և Հայ-Ռուսական համալսարանը:

Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կմասնակցեն Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:

2

«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը ներդրում է կայուն և ապահով ապագայի մեջ, քանի որ կրթությունն առանցքային դեր ունի ապագայի ձևավորման գործում:

«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/ 

Կրթությունը հնարավորություն է…

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

--00—ԱՊ