Քննիչները փորձում են առգրավել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

շա

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան այս րոպեներին փորձում են առգրավել: Այս մասին 24News-ին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

24News-ը տեղեկացավ, որ այս պահին Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:

Ըստ տեղեկությունների,  մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ  պահելու կասկածանքով:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ