«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Screenshot_4

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևանի բնակիչ  21-ամյա Գոռ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ըստ բժիշկների «կրծքավանադակի կտրած վերք» ախտորոշմամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ