ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի 73 հասցեի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի բակում՝ երկաթյա սյանը հարվածած վիճակում հայտնաբերել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին և հետևի աջ կողային ապակին վնասված վիճակում, թափքը նույնպես ամբողջությամբ վնասված։ Իսկ այդ ավտոմեքենայից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Ոստիկանները պարզել են, որ «Lada Priora»-ն պատկանում է Երևանում հաշվառված 22-ամյա Վլադիմիր Գասպարյանին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ