Թուրքիայի առևտրի նախարարը Ստամբուլում հանդիպել է 8 երկրի առևտրի նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

տտ.

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը ակտիվ «առևտրային դիվանագիտություն» է սկսել։ Նա Ստամբուլում հանդիպել է ութ երկրի առևտրի նախարարների և մեկ երկրի առևտրի փոխնախարարի հետ։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։

Այդ մասին Բոլաթը X-ի հարթակում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հանդիպել է Ինդոնեզիայի առևտրի նախարարի, Գաբոնի (կենտրոնական Աֆրիկա) առևտրի նախարարի, Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարի, Նիգերի առևտրի և արդյունաբերության նախարարի, Նիգերիայի արդյունաբերության, առևտրի և ներդրումների նախարարի, Իրաքի առևտրի նախարարի, Ջիբութիի առևտրի և զբոսաշրջության նախարարի, Սուդանի առևտրի նախարարի և Ուգանդայի առևտրի, արդյունաբերության և կորպորատիվների փոխնախարարի հետ։

 Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրային և ներդումային հարաբերությունների ընդլայնումը, ազատ առևտրի համաձայնագրերը, արդյունաբերական համագործակցությունը և առևտրային նոր ուղիների բացմանն առնչվող հարցեր։

--00—ԼՀ