Արցախի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

l-z3SiVslRzE

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Հաթերքի գյուղապետի ձերբակալման մասին՝ նշելով, որ 3 անչափահաս երեխաների ներկայությամբ քաշքելով՝ գյուղապետին մեքենայից հանել են և ձերբակալել։

--00—ՅՄ