ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել Ֆրանսիայում կալանքից։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ դատավորը դադարեցրել է Պավել Դուրովին ոստիկանությունում կալանքի տակ պահելը՝ նրա նախնական հարցաքննության և հնարավոր մեղադրանքի առաջադրման նպատակով։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
--00—ՅՄ