ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Ոստիկանները զգուշացումներից հետո ստիպված են եղել ուժ կիրառել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` խոսելով ՀՀ ԱԺ–ի մոտ տեղի ունեցած բախումների մասին։
«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում, և մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,- նշել է նա։
--00—ԼՀ