Ռոստովի մարզում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով բռնկվել են նավթամթերքի ամբարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.p

Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը հայտարարել է Ազով քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի գրոհի մասին, որի հետևանքով բռնկվել են նավթամթերքի ամբարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:

«Ազովում անօդաչուների գրոհի հետևանքով բռնկվել են նավթամթերքի ամբարները: Ըստ նախնական տվյալների, զոհեր չկան» - հայտնել է Գոլուբևը:

Նահանգապետի խոսքով՝ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումը կազմակերպել է բաց կրակի մարում։ 

«Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների մարզային վարչության ղեկավարը»,- հավելել է Գոլուբևը։

--00—ԼՀ