ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Իրանական կողմը կտրուկ հերքում է ամերիկյան լրատվամիջոցներով տարածվող այն լուրը, որ Ռուսաստանին է փոխանցել հարվածային անօդաչուներ Ուկրաինայում կիրառելու համար: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Թեհրանը պաշտոնապես դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ առաջարկելով փորձագիտական խումբ ուղարկել, որպեսզի քննության առնվեն այդ հրապարակումները: Այդ հանդիպումը, սակայն, չի կայացել, քանի որ Ուկրաինան հրաժարվել է փորձագետներ ուղարկել», - ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ իր երկիրը Ռուսաստանին անօդաչուներ է փոխանցել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելուց ամիսներ առաջ:
--00—ԶՀ