ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի գծով զեկուցող Ստեֆան Շենաքն անդրադարձել է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Քավալայի դատական պրոցեսներին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նա ընդգծել է, որ պետք է կյանքի կոչվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից նրանց ազատ արձակաման մասին կայացված վճիռը: Նման հայտարարությամբ Շենաքը հանդես է եկել Անկարայում և Ստամբուլում ունեցած հանդիպուների ընթացքում:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերում նշվում է, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի գծով զեկուցողը կրկնել է իր զգուշացումը՝ Դեմիրթաշին և Քավալային ազատ արձակելու մասին:
--00—ԼՀ