Փյունիկի` Չեմպիոնների լիգայի հանդիպումների վայրն ու ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

փյո

«Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների վայրն ու ժամանակացույցը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Մինսկի «Դինամոյի» դեմ արտագնա հանդիպումը Հայաստանի չեմպիոնը կանցկացնի հուլիսի 10-ին: Մրցավեճը կկայանա հունգարական Մեզեկեվեշդ քաղաքի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 22:45-ին

Պատասխան խաղը կկայանա Երևանում՝ հուլիսի 16-ին։ «Փյունիկը» բելառուսական թիմին կընդունի «Ուրարտու» ստադիոնում: Հանդիպման սկիզբը՝ 20։00։

--00—ԼՀ