Կառավարությունից մարդ եկա՞վ… Սա է սրանց վերաբերմուքը, մի քիչ տղա մնացեք. Լևոն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News 

«Նա գնաց թողնելով հրաշք նոր սերունդ, որը վաղ թե ուշ Լալայի դատարկ տեղը լցնելու է»։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանը՝ խոսելով Լալա Մնացականյանի մասին։

Հարությունյանը նշեց, որ Լալա Մնացականյանը իր համար եղել է ուսուցիչ։

Անդրադառնալով փաստին, որ Մնացականյանը իր խոսքի պատճառով, հաճախ էր քննադատությունների թիրախում հայտնվում,  Հարությունյանն ասաց․ «Ինքը չէր ստում, նա ասում էր ճշմարտությունը, մի հարց տամ․ կառավարությունից մարդ եկա՞վ այստեղ․․․, լռենք սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին, մտավորականին»,- ասաց դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ