«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

2

Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում պրեմիերա էր: Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրմամբ ներկայացվել է Վիլիամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության նոր մեկնաբանությամբ նորամուտը Դրամատիկական թատրոնի խաղացանկ: 

1

Դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերներից է «Սանհիթ» արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունը:

«Մեր ընկերությունը երկարատև համագործակցության ուղի է նախանշել հայկական թատերական արվեստի այս անկյունաքարային օջախներից մեկի՝ Երևանի դրամատիկական թատրոնի հետ: Սա առաջին քայլն է և մենք որպես սոցիալական պատասխանատվություն ունեցող ընկերություն չէինք կարող անմասն մնալ այս կարևորագույն իրադարձությունից, ինչպիսին «Համլետն» է: Կարծում եմ բեմադրությունը ստացված է: Մենք մեծ բավարավածություն ենք ստացել և մաղթում ենք ներկայացմանը անսպառ ծափահարություններ և երկարակեցություն »,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը

3

Ներկայացման նախապատրաստական աշխատանքները տևել են ամիսներ, ուսումնասիրվել են «Համլետ»-ի տարբեր թարգմանություններ, կերպարների վերլուծություններ և ժամանակակից լուծումներով փաթեթավորված ներկայացվել է հանդիսատեսի դատին: «Համլետ»-ի այս նոր մեկնության մեջ գործողությունները տեղի են ունենում էներգակիրի ժանգոտ կայանում: 

4

Դրամատիկական թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանը շնորհակալություն է «Սանհիթ» ընկերությանը՝ նշելով,-«Ողջունելի է, որ մեր իրականության մեջ գործարարությունը քայլ է անում դեպի մշակույթ, դեպի թատրոն: Սա կարևոր է քանի որ նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանալու ենք նոր նշաձողեր սահմանել և նոր որակի բեմադրություններ ներկայացնել հանդիսատեսին: Վստահ եմ, որ նոր Համլետը իր նոր մոտեցումներով և կերպարային լուծումներով կդառնա մեր երկրի թատերական այցեքարտերից մեկը»:

5

Բեմադրիչ-ռեժիսորի  հմայիչ, սատիրիկ տրամադրությունը դժվար է չնկատել՝ ինչո՞ւ ճապոնացիներ, ինչո՞ւ այդքան շատ ոգելից խմիչք: Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ լռակյաց քիմիկոսը, որ հավատարմորեն կատարում է ծառայի, հավաքարարի, բեռնակրի պարտականությունները. նա գերեզմանափորն է: Այս հարցերի պատասխանները թե՛ հանդիսատեսի և թե՛ քննադատների համար ակնհայտ է դառնում ներկայացումը դիտելուց հետո: 

6

Դերասանախաղը՝ առանց չափազանցությունների է՝ նուրբ տրամաչափով: Այլաբանությունը՝ ընթեռնելի է հանդիսատեսին: Երաժշտական ձևավորումը՝ Ջանգո Ռեյնհարդի, Guns N' Roses խմբի և ավանդական ճապոնական լարային գործիք՝ կոտոյի, պիկանտ համադրություն:

7

Ներկայացման խաղացանկում ընդգրկված են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են  Լիդիա Գրիգորյանը (Համլետ), Գագիկ Մկրտչյանը  (թագավոր), Լուիզա Ղամբարյանը (թագուհի), Դիանա Մալենկոն (Օֆելիա), Վլադիմիր Մսրյանը (Ռոզենկրանց) և այլ տաղանդավոր դերասաններ:

8

***

«Սան-հիթ» ընկերությունը հիմնադրվել է 2024-ին և իր շուրջն է հավաքել ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ  գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ ապահովելով Հայաստանի տնտեսական առաջընթացը:

Ընկերությունը առաջարկում է համաշխարհային տաս լավագույն արևային վահանակներ արտադրող ընկերությունների ցանկում ընդգրկված Longi և Raisen արևային վահանակներ: 

 

--00—ԱՊ