Համաժողովի շրջանակում քննարկել ենք անհավասարության աճին, աշխատանքի ապագային առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

photo_2024-07-04_18-27-54

ՀՀ կառավարության անունից ելույթ եմ ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում, որին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում քննարկել ենք սոցիալական իրավունքներին, այդ թվում՝ անհավասարության աճին, աշխատանքի ապագային, թվայնացմանը, արհեստական բանականությանը և կլիմայի փոփոխության ազդեցություններին առնչվող մի շարք հարցեր: 

Իմ ելույթում նշել եմ, որ համաժողովը կարևոր հարթակ է՝ ոլորտային ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ մարտահրավերներին դիմակայելու գործում։

Ընդգծել եմ, որ սա ևս մեկ հնարավորություն է խթանելու և արտահայտելու մեր նվիրվածությունը համընդհանուր արժեքների և սկզբունքների նկատմամբ, և այս համատեքստում նշել եմ, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայով և այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանության ու իրականացման ուղղությամբ։

--00—ՅՄ