ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ադրբեջանը։
--00—ՅՄ