ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից այսօր ուղևորվել են Կապիտոլիում մեկ առաքելությամբ՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան վարչախմբի կողմից ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակմանը: Այս մասին նշվում է ANCA-ի էջում:
Նրանք ելույթ են ունեցել Կոնգրեսի անդամների առջև և մեկ առ մեկ մտել են կոնգրեսականների առանձնասենյակներ՝ առաջ քաշելու օրենքի նախագիծ, որը պահանջում է անհապաղ կերպով ազատ արձակել Արցախի քաղաքական առաջնորդներին և Ադրբեջանում պահվող բոլոր մյուս հայ պատանդներին:
Օրվա ավարտին նրանք հանդես են եկել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք փորձում են Կոնգրեսում առաջ տանել իրենց սուտը:
--00—ԼՀ