ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
ԱՄՆ-ն ուղիղ կապ է պահում Ադրբեջանի և Հայաստանի հետ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսի»-ը, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։
«ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի երկու երկրների առաջնորդներն անմիջականորեն հանդիպեն: Հուսով եմ, որ այս հանդիպումն առաջընթաց քայլ կլինի՝ երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար», - ասել է Լիցենբերգերը։