ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ. «Շնորհավորում եմ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիային՝ ժողովրդին և իշխանություններին, իմ գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուին, Ազգային տոնի կապակցությամբ՝ հղելով խաղաղության և բարգավաճման մաղթանքներ։
Վստահ եմ, որ Հայաստան-Ֆրանսիա երկարամյա բարեկամությունը և համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, շարունակական կլինեն։»:
--00—ԱՊ