Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալը իրեն ծեծի է ենթшրկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

ռռ.p

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 12-ին արտակարգ դեպք էտեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ  Մ․-ն  և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա  Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել ևկոտրել իր ավտոմեքենայի        ապակին։

Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրն արդեն ոստիկանության Թալինի բաժնում Գագիկ Մ․-ն հայտնել է, որ ժամը 11։00-ի սահմաներում իր «Opel» մակնիշի ավտոմեքենան վարելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել իր և համագյուղացի 38-ամյա Սուրեն Թ․-ի ու Գուրգեն Թ․-ի միջև, որի ժամանակ վերջիններս ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ