ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Ոտից գլուխ այս պրոցեսը քաղաքական հետապնդման գործընթաց է։ Այս մասին այսօր ՔԿՀ-ից դուրս գալիս, լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը։
«Շատ վատ, խայտառակ նախադեպ է ստեղծվել ընտրական պրոցեսի իրացման կապակցությամբ։ Այսինքն` ցանկացած ընտրական պրոցեսից հետո կարող են գտնել քաղաքական վաճառականների, որոնք կդիմեն ընտրությունների արդյունքներն առանց հիմքի վիճարկելու` մերժված լինելով հանդերձ»,–ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը։ Իր քաղբանտարկյալ լինելը վիճարկողներին անդրադառնալով` Ասլանյանն ասաց, որ եթե դա տիտղոս կամ շնորհ է, ինքը կարող է դա նրանց տալ։
--00—ԱՊ