Մարիա Գաբրիելյանը՝ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր. նա միակ հայ պատգամավորն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

տտ

Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնաժողովը մամուլի ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց խորհրդարանի ընտրված 250 պատգամավորների անունները։

 Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել ազգի միասնական թեկնածու, լրագրող, իրավաբան Մարիա Մանուկ Գաբրիելյանը։

Մարիա Մանուկ Գաբրիելյանը Սիրիայի խորհրդարանի օրենսդրական 4-րդ նստաշրջանի ընտրությունների արդյունքով ընտրված միակ հայ պատգամավորն է։

--00--ԼՀ