ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Բաշար ալ-Ասադի հետ։ Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 24-ի երեկոյան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Պուտինը նշել է, որ Ասադի հետ հնարավորություն ունի քննարկելու երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Սիրիայի առևտրատնտեսական հարաբերություններում կան հեռանկարային ուղղություններ, միևնույն ժամանակ՝ շատ հարցեր։
«Ինչ վերաբերում է մեր առևտրատնտեսական կապերին, ապա այստեղ էլ կան շատ հարցեր։ Կան հեռանկարային ուղղություններ։ Հուսով եմ՝ կկարողանանք նաև դա քննարկել», - Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բանակցությունների սկզբում Ասադն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
--00—ԱՊ