ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է ռազմական հատուկ գործողության նպատակներին հասնելը, այլ ոչ թե ԱՄՆ ընտրությունների արդյունքները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այլ ոչ թե ԱՄՆ ընտրությունների արդյունքներին»,- ասել է նա Life-ին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։
--00—ՅՄ