Կրեմլը չի արձագանքի Բայդենին՝ հաշվի առնելով նրա «հյուծվածությունն ու մոռացկոտությունը». Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

 

տռռեգտեռգ

Կրեմլը չի պատրաստվում արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» անվանելու փաստին՝ հաշվի առնելով վերջինիս «հյուծվածությունը, դյուրագրգիռ ու մոռացկոտ» լինելը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 



«Հաշվի առնելով պարոն Բայդենի այսօրինակ դյուրագրգիռ և հյուծված լինեը, ժամանակ առ ժամանակ մոռացկոտությունը, որն էլ բերում է նմանատիպ ագրեսիվ հայտարարությունների, մենք չենք տա կտրուկ գնահատականներ, որպեսզի չառաջացնենք ավելի մեծ ագրեսիա», - հայտարարել է Պեսկովը։



--00--ՍԳ