Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար․ Քամալա Հարիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

photo_2024-07-22_08-30-44

Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

«Իմ նպատակն է արժանանալ կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակին։ 107 օր ունենք մինչ ընտրություններ, միասին պիտի պայքարենք, միասին հաղթենք»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին, որից հետո իր աջակցությունն է հայտնել Հարիսի թեկնածությանը և կոչ արել դեմոկրատներին հաղթել հանրապետականներին։

--00—ՅՄ