Բայդենը ուղերձով դիմելու է ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

բա.p

ԱՄՆ-ի Գործող նախագահ Ջո Բայդենը հուլիսի 24-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ խոսելով ընտրապայքարից դուրս գալու իր որոշման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

«Նախագահ Բայդենը չորեքշաբթի պետք է ելույթ ունենա իր վերընտրվելու արշավը դադարեցնելու իր որոշման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 21-ին Ջո Բայդենը հայտարարեց նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Նոր թեկնածուի առաջադրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության համագումարում, որը կանցկացվի օգոստոսի 19-ից 22-ը Չիկագոյում։

--00—ԼՀ