ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Հայաստանը այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագիր ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը։
Մինչ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի նրանց ուղղի խաղաղության համաձայնագրին, այն նաև դիտարկում է «այլ տարբերակներ» ասել է Քիմը՝ նկատի ունենալով USAID-ի օգնությունը Հայաստանին։
«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։ Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից հանելը», - ասել է Քիմը։
--00—ՅՄ