«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում փակ են լինելու փողոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Screenshot_14

Հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը:

Հուլիսի 25-ից 28-ը Գյումրիում փակ է լինելու Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-ից 27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ:

Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից տարածքները:

--00—ՅՄ