Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետը և ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

f66aa459e6d7ef_66aa459e6d82c.thumb_

ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ուսումնասիրության առնչությամբ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Նույն վարույթով դատախազություն են հրավիրվել նաև նրա կինը՝ Հասմիկ Սիսակյանը, որդիները՝ Էդուարդ, Կարո, Դավիթ Սանամյանները, Նոնա Գրիգորյանը, Տաթևիկ Աստաբացյանը, Լուիզա Արտյոմի Սանամյանը։ Վերջիններս պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 13-ին։

--00—ՅՄ