Գորիսում թունավորվել են 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա աղջիկը մահացել է․ նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Capture

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 7–հոգանոց ընտանիքի բոլոր անդամները թունավորումով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, նրանից մեկը ԲԿ է ընդունվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Դեպքը երեկ է տեղի ունեցել, 7–հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։ Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ «Գորիս» ԲԿ–ում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,– նշեց Ծատրյանը։

Նախնական տվյալներով` սննդային թունավորում է եղել, սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

--00—ՅՄ