Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը արդարացվել են․ քրգործը փակվել է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

image_750x_66f28f498e476

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք էր սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝  Տիգրան Խաչատրյանը, որը եւս մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նրանք ավելի ուշ կալանքից ազատվել էին։

Հարուցված քրեական գործն այլև չկա․ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ին ասաց, որ արդարացման հիմքով երկուսի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Այդ գործով բազմաթիվ մեղադրյալներ կային, մի մասի վերաբերյալ գործը դատարանում քննվում է, իմ պաշտպանյալի՝ Տիգրան Խաչատրյանի մասով որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել՝ արդարացման հիմքով։ Նույնը նաեւ Հայկ Սարգսյանի մասով, նրա դեպքում միակ ցուցմունքն ոստիկանի ցուցմունքն էր, ան մասին, որ ինքը հասցրել էր երկուսին էլ արարք կատարելիս տեսնել»։

Փաստաբանն ասաց, որ դատախազի որոշմամբ է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել»։

--00—ՅՄ