Վրաստանի նախագահը 22 բանտարկյալի համաներում է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

inx960x640

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 22 դատապարտյալի։ Նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ կալանավայրում պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 14 դատապարտյալ, այդ թվում՝ 1 կին։ Քրեակատարողական հիմնարկում 7 դատապարտյալի պատիժը կրելու մնացած ժամկետները կրճատվել են։

Ներման ակտը վերաբերել է նաև 1 դատապարտյալի, որն ամբողջությամբ ազատվել է հետագա պայմանական պատժի կրումից։

--00—ՅՄ